ՌԴ ԱԳՆ-ն աշխատանքային կապեր է պահպանում ղարաբաղյան համակարտության կողմերի հետ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելն է։ «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը նաև փաստագրորեն է ամրագրված»։
Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետներից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2000 կրակոց:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ կուսակցության առաջարկած ծրագիրը ԼՂ կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի վրա դրված ծրագիրն է։
Երկու կողմերի բարի կամքի շնորհիվ Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը այնքան էլ շատ չի տարբերվում նախորդից, որը պետք է ստորագրվեր 2013-ին՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Եվրանյուսին» տված հարցազրույցում:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կգնա կոալիցայի, եթե իրական ազդեցություն ունենա քաղաքական որոշումների վրա, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը։
Նրանք Երևանում կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Հանդիպումների առանցքային թեման երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը աշխարհում լավագույն զինված ուժերն ունի։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը իր պաշտպաններին կտրամադրի լավագույն սարքավորումները, որ հաղթեն ցանկացած զինված հակամարտությունում։
Միացյալ Նահանգների արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության հարցով հետաքննությանը։ Նա հայտարարել է, թե ծանոթացել է այդ հարցով բոլոր փաստաթղթերին և նման որոշում կայացրել։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...